«Դադարեցրե՛ք կնասպանությունը». Ղրղզստանում բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ հարսնացուների առևանգման և հարկադիր ամուսնության (լուսանկարներ)

13:26 • 08.04.21

Ղրղզստանի մայրաքաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ աղջիկների առևանգման և նրանց հարկադիր ամուսնության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: 

Նշվում է՝ ավելի քան հարյուր մարդ հավաքվել է հանրապետության Ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Նրանք իրենց հետ ունեցել են «Հանցագործությունը պետք է պատժվի», «Մեզանից քանի՞սը պետք է մեռնի առևանգումներին վերջ տալու համար», «Դադարեցրե՛ք կնասպանությունը» և «Ալա-Կաչուուն  (հարսնացուի առևանգում,- խմբ.) ավանդույթ չէ» գրությամբ պաստառներ: 

Ցուցարարներից ոմանք պահանջում են ներքին գործերի նախարար Ուլան Նիյազբեկովի հրաժարականը, ինչպես նաև իրավապահ մարմինների պաշտոնյաների նկատմամբ գործերի հարուցում՝ անգործության մեղադրանքով: 

Նշվում է՝ հանրահավաքի պատճառը 27-ամյա Այզադա Կանատբեկովայի աղմկահարույց սպանությունն է: Ապրիլի 5-ին կնոջն առևանգել էին անհայտ անձինք: Ըստ հարազատների ենթադրությունների՝ նրա ծանոթը կարող էր նման բան անել հարկադիր ամուսնության նպատակով:

Ոստիկանության իրականացրած որոնողափրկարարական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել: Միայն ապրիլի 7-ին տեղացի հովիվներից մեկը Բիշքեկի մոտակա դաշտում նկատել է կասկածյալի մեքենան: Ներսում եղել են առևանգողի և զոհի դիակները: Վերջինիս վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

Երկրի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննության նախնական վարկածի համաձայն ՝ բանավոր վիճաբանությունից հետո տղամարդը խեղդամահ է արել Կանատբեկովային, որից հետո ինքնասպան է եղել:

В Бишкеке проходит митинг против похищения невест: Яндекс.НовостиМитинг против похищения женщин для вступления в брак прошел в Бишкеке –  Газета.uzМитинг против похищения женщин для вступления в брак прошел в Бишкеке –  Газета.uz