Լեհաստանի ԱԳ նախարարը շտապ մեկնել է Կիև՝ քննարկելու Ուկրաինայի սահմանների մոտ ստեղծված իրավիճակը
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի գլխավոր դիվանագետ Զբիգնև Ռաուն շտապ մեկնել է Կիև՝ Ուկրաինայի սահմաններին առկա իրավիճակը քննարկելու նպատակով, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում տալով թվիթերյան հաղորդագրությանը։
«Այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի կունենա նախարար Զբիգնև Ռաուի արտակարգ հրատապ այցը Կիև, ինչը կապված է Ուկրաինայի սահմաններին խաղաղության սպառնալիքի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լիտվան և Լեհաստանը քննարկել էին Ուկրաինայի հետ սահմանին ենթադրյալ «ռուսական ռազմական գործունեության աճը» և աջակցություն հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու եվրաատլանտյան ձգտումներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Միացյալ Նահանգները մտահոգություն էր հայտնեցին Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման կապակցությամբ և Մոսկվային խնդրել՝ բացատրել, թե ինչ է տեղի ունենում:










