Կոնվերս բանկ. Նոր ակցիա կանանց համար

17:00 • 09.04.21

Կոնվերս Բանկում գարնանային տոները շարունակվում են: Բանկը՝ առեւտրի ոլորտի իր  գործընկեր Hermitage վաճառասրահի հետ գործակցության շրջանակում, հանդես է գալիս նոր անակնկալով:

Կոնվերս բանկի Մաստերքարդ կին քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ Hermitage–ի՝ Երեւանում, Ստեփանակերտում ու մարզերում գտնվող 11 վաճառասրահներում, ինչպես նաեւ առցանց, կօգտվեն 10 տոկոս քեշբեքի հնարավորությունից:

Բանկի հաճախորդ չհանդիսացող կանայք, ցանկության դեպքում, կարող են ստանալ Woman’s Card վճարային քարտեր՝ քարտի գործողության ընթացքում հաշիվների տարեկան սպասարկման 0 ՀՀ դրամ վճարով, եւ օգտվել Բանկի առաջարկից:

Իսկ 300,001 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարած քարտապաններին, ակցիայի, շրջանակում, կտրամադրվեն Visa Pay Sticker կամ Visa mini FOB /իր աքսեսուարով/՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ամբողջ ընթացքում :

Ակցիան գործում է ապրիլի 8-12-ը ներառյալ:

Մանրամասները՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: