Թմրանյութերի չարաշահումից մահացել է հայտնի ռեփեր DMX-ը (լուսանկարներ)

22:02 • 09.04.21

Հայտնի ամերիկացի ռեփեր DMX-ը՝ Էրլ Սիմոնսը, մահացել է թմրանյութերի չարաշահումից։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ 50-ամյա երաժիշտը և դերասանը մահացել է Նյու Յորք նահանգի Ուայթ Պլեյնս քաղաքի հիվանդանոցում:

Ապրիլի սկզբին թմրանյութերի գերդոզավորուման պատճառով նրա մոտ ախտորոշվել էր սրտի կաթած․ նրան տեղափոխել էին հիվանդանոց։ 

DMX-ը նախկինում խոստովանել էր, որ թմրանյութ է սկսել ընդունել 14 տարեկանից։ Նա բազմիցս վերականգնողական կուրսեր է անցել, վերջին անգամ՝ 2019 թվականին։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, որոնցից չորսը գլխավորել են Միացյալ Նահանանգների Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ DMX-ն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 30 միլիոն ձայնագրություն և համարվում է բոլորի ժամանակների ամենավաճառված հիփ հոփ արտիստներից մեկը։ Ռեփերը նկարահանվել է գրեթե 20 ֆիլմերում։

Rapper DMX in hospital after heart attack - BBC NewsDMX's children arrive in White Plains to see him in ICU - REVOLTDMX Remains Hospitalized and on Life Support After Heart Attack | PEOPLE.com