Ալյասկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի օրը ԱՄՆ Ալյասկա նահանգում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 17:10-ին (Երևանի ժամանակով 21:10-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քանտվել բնակավայրից 27 կմ հարավ-արևելք ընկած տարածքում, օջախը` 77,7 կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Երկրաբանական ծառայությունը նշել է երկրաշարժի հետևանքների սպառնալիքի «կանաչ մակարդակ», ինչը նշանակում է զոհերի և տնտեսական վնասների ցածր հավանականություն:










