Բողոքի ցույցերն ու անկարգությունները Հյուսիսային Իռլանդիայում շարունակվում են. ոստիկանական ուժերը ցուցարարներին ցրելու նպատակով ջրցան մեքենաներ են կիրառել

03:19 • 09.04.21

Հյուսիսային Իռալնդիայում ոստիկանական ուժերը Բելֆաստի փողոցներ դուրս եկած ցուցարարների ցրելու նպատակով ջրցան մեքենաներ են կիրառել, հաղորդում է ТАСС-ը:

Նախորդ շաբաթվանից մինչև այժմ լարվածությունը չի թուլանում Հյուսիսային Իռլանդիայի այն շրջաններում, որտեղ գերազանցապես բնակվում են Լոնդոնի հետ հարաբերությունները խորացնելուն կողմնակից լոյալիստները: 

Ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետել ու ավտոբուս այրել, ոստիկանության փոխանցմամբ՝ վերջին տարիներին բռնության նման դրսևորումներ Հյուսիսային Իռալնդիայում չէին նկատվել:

Բողոքի ակցիաների, ցույցերի պատճառը Հյուսիսային Իռալնդիայի Գլխավոր դատախազության այն որոշումից ի հայտ եկած դժգոհությունն է, ըստ որի՝ կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու համար «Շինն ֆեյն» անունը կրող ազգային-հանրապետական կուսակցության անդամների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: