Պետդումայի նախագահ Վոլոդինը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի և Ուզբեկստանի Սենատի խոսակների հետ
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ապրիլի 9-ին լրագրողներին հայտնել Է հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանի և Ուզբեկստանի Սենատի խոսնակների գլխավորած պատվիրակությունների հետ կայանալիք հանդիպումների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հաջորդ շաբաթ պլանավորված են միջազգային հանդիպումներ: Պետդումա կայցելեն Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները՝ խոսնակների գլխավորությամբ»,- ասել Է Վոլոդինը:
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ուզբեկստանի խորհրդարանի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ երկկողմ հանդիպումների ընթացքում մենք կշարունակենք երկխոսությունը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմման շուրջը»,- հավելել Է նա:
Ինչպես ճշտել են Պետդումայի մամուլի ծառայությունում, Միրզոյանի հետ հանդիպումը պլանավորված Է ապրիլի 13-ին, իսկ Նարբաևայի հետ՝ ապրիլի 14-ին:










