Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

09:57 • 09.04.21

Թուրքիայում համավարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսային օրական վարակման դեպքերի թվի ռեկորդ է գրանցվել: Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է վարակման 55 941 նոր դեպք, գրում է Reuters գործակալությունը:

Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հոսպիտալացվել է 2316 վարակակիր:

Ընդհանուր առմամբ, համավարակի ընթացքում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3 633 925 դեպք, մահացել է 32 943 մարդ, առողջացել է 3 194 978 քաղաքացի: