ԱՄՆ-ն Թուրքիային տեղեկացրել է Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով իր 2 ռազմանավի սպասվելիք անցման մասին
Վաշինգտոնն Անկարային տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի 2 ռազմանավ Բոսֆորի նեղուցով կանցնի Սև ծով: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
ԱՄՆ-ն պարտավոր է տեղեկացնել Թուրքիային Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով իր ռազմանավերի անցման մասին`համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայի:
«Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն` մենք 15 օր առաջ տեղեկացվել ենք, որ 2 ամերիկյան ռազմանավ դուրս կգա Սև ծով: Նավերը Սև ծովում կմնան մինչև մայիսի 4-ը»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:










