«Արևմուտքը չի ցանկանում տեսնել Դոնբասի ողբերգությունը». Զախարովա

14:54 • 09.04.21

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Դոնբասում երեխաների մահվան մասին, հայտարարել է, որ Արևմուտքը չի ցանկանում նկատել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող հումանիտար ողբերգությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հրեշավոր են 21-րդ դարի առաջին քառորդում Եվրոպայի կենտրոնում (Ուկրաինա) արևմտյան հրահանգիչների, այդ թվում` Եվրամիության, և անմիջականորեն Բրյուսելի, միջազգային շատ այլ կառույցների իմացությամբ և բարոյական աջակցությամբ գրոհայինների ձեռքով իրականցվող հանցագործությունները ոչ միայն մեկ երեխայի (դեմ), այլ հարյուրավոր (սպանված) երեխաների դեմ: Ես դա շեշտում եմ նրա համար, որ նրանք չեն տեսնում և չեն ցանկանում նկատել ոչ թե հումանիտար խնդիրները, այլ այն ողբերգությունները, որոնք տեղի են ունենում Եվրոպայի այս տարածաշրջանում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:

Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի դեպարտամենտը հայտարարել էր հանրապետության հյուսիսում գտնվող Ալեքսանդրովսկոյե գյուղում Ուկրաինայի ուժայինների կողմից անօդաչու թռչող սարքերից զինամթերք նետելու հետևանքով 5 տարեկան երեխայի մահվան մասին: