Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել

09:32 • 10.04.21

Աֆղանստանում պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Tolo News-ին։

Մի քանի պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիսարևմտյան Հերաթ քաղաքում գտնվող գազի օբյեկտ տարածքում։

Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել։ Աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ։