1 օրում Արգենտինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 24 հազար դեպք. RT

04:40 • 10.04.21

Արգենտինայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 24 130-ով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Հաղորդվում է, որ այսպիսով կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը 2 497 881 է:

Բացի դա, երկրում կորոնավիրուսի հետևանքով մահվան ելքով դոպքերի թիվը կազմել է 57 350:

 

Ավելի վաղ Արգենտինայի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել արտակարգ համաճարակաբանական իրավիճակի ռեժիմը, որը երկրում մտցվել է կորոնավրուսի հետևանքով: