Բրազիլիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 93 հազար դեպք. RT
Անցած 1 օրում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 93 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Նշվում է, որ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 93 317 դեպք: Ընդհանուր առմամբ Covid-19-ով վարակված անձանց թիվը հասել է 13 373 174-ի:
Հաղորդվում է, որ Բրազիլիայում համավարակի հետևանքով մահվան ելքով դեպքերը 348 718 են:
Համավարակի բռնկումից ի վեր երկրում ապաքինվել է մոտ 11.8 միլիոն մարդ:










