Սոմալիում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել

14:56 • 10.04.21

Առնվազն 4 մարդ է զոհվել և 6 մարդ վիրավորվել Սոմալիի հարավ-արևմուտքում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով, իշխանությունները դատապարտում են հարձակումը: Այս մասին հայտարարել է Սոմալիի դաշնային կառավարության ներկայացուցիչ Մոհամեդ Իբրահիմ Մոալիմուն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պաշտոնյան տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սոմալիի Բայդաբո քաղաքի սրճարաններից մեկում:

«Սոմալիի դաշնային կառավարությունը դատապարտում է վախկոտ հարձակումը, որի հետևանքով առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել և 6 մարդ է վիրավորվել»,- գրել է Մոալիմուն իր թվիթերյան էջում՝ տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում:

Ոստիկանության տվյալներով` հարձակման թիրախը եղել է շրջանի նահանգապետ Բայ Ալի Վարդերե Դայոուն: Նա հարձակման հետևանքով չի տուժել: