Շվեյցարիայում Covid-19-ի դեմ պատվաստումները ստանալուց հետո ավելի քան 50 մարդ է մահացել. Gazeta.ru

05:32 • 10.04.21

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Շվեյցարիան արձանագրել է կողմնակի ազդեցությունների 1174 հաղորդում, ներառյալ 55 մարդու մահվան դեպք: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով տեղի դեղորայքի շուկայի վերահսկողության մարմնին՝ Swissmedic-ին:

«55 ծանր դեպքերում պատվաստումից հետո մարդիկ մահացել են տարբեր ժամանակներում: Մահացածի միջին տարիքը 84 տարեկան էր, և նրանց մեծամասնությունը նախկինում ունեցել է լուրջ հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով ՝ կողմնակի բարդությունների մասին 577 հաղորդագրություն վերաբերում է Pfizer-ի և BioNTech-ի ներկայացրած պատվաստանյութին, ևս 580-ն էլ՝ Moderna-ին: Ընդ որում, առաջին ներարկումից հետո կողմնակի ազդեցությունները ավելի հաճախ են արձանագրվել, քան պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո: