Ֆրանսիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մոտենում է 100 000-ին. ТАСС
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 43 248 նոր դեպք է աանագրձրվել, հաղորդում է ТАСС-ը:
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն հասել է 5 023 785֊ի:
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 98 574-ի:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:










