Կորած «Բոինգ» և սև ցուցակ․ ավիացիոն մասնագետները դատական հայց կներկայացնեն ընդդեմ Տաթևիկ Ռևազյանի (տեսանյութ)

20:34 • 12.04.21

Մի քանի ավիացիոն մասնագետներ պատրաստվում են դատական հայց ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ու դրա ղեկավար Տաթևիկ Ռևազյանի դեմ։ Բելգիաբնակ ավիացիոն մասնագետ Ռուբեն Գալուստյանն արդեն նամակ է ուղարկել Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությանը, որի սև ցուցակում հայտնվել էր Հայաստանը։

Ռուբեն Գալուստյանի խոսքով՝ հայկական կողմը ավիացիոն մասնագետներին ու շահագրգիռ կողմերին սև ցուցակ ընկնելու և Քաղավիացիայի մասին տեղեկություններ չի տրամադրում։  Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությունն արդեն վարույթ է ընդունել, հաջորդ էտապում արդեն ավիացիոն մասնագետները դատական հայց կներկայացնեն։

Ռուբեն Գալուստյանի խոսքով՝ իրենք Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությունից պարզել են, որ Հայաստանի՝  սև ցուցակում հայտնվելու բազմաթիվ պատճառներից և ոչ մեկն ավիացիոն ընկերությունների հետ կապ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՀեղինակԱնի Սողոյան