Ադրբեջանի ԶՈՒ հրթիռահրետանային մարտկոցների անձնակազմերը զորավարժություններ են անցկացնում (տեսանյութ)

15:20 • 12.04.21

Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային մարտկոցների անձնակազմերը մարտավարական վարժանքներ են անցկացնում:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է՝ մարտավարական զորավարժության շրջանակում կանցկացվեն մարտական հրաձգություններ՝ մարտական տեխնիկայի կիրառմամբ: