«Ամուսնու մահը թագուհու կյանքում ահռելի դատարկություն է թողել». Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն մանրամասնել է՝ ինչպես է Էլիզաբեթ Երկրորդը տանում արքայազն Ֆիլիպի մահը (լուսանկարներ)

12:46 • 12.04.21

Մեծ Բրիտանիայի 61-ամյա արքայազն Էնդրյուն խոստովանել է, որ իր մայրը՝ Էլիզաբեթ Երկրորդը, շատ ծանր է տանում ամուսնու մահը, հայտնում է BBC News-ը:

Ըստ արքայազնի՝ Նորին Մեծությունը շատ ուժեղ անձնավորություն է, բայց նա ավելի շատ է տառապում Էդինբուրգի դուքսի կորստից, քան թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկի:

«Նա (Էլիզաբեթ Երկրորդը,-Tert.am) նկարագրել է, որ ամուսնու մահն իր կյանքում ահռելի դատարկություն է թողել: Մենք՝ իր ընտանիքը, նրա սիրելիները, հավաքվել ենք նրան սփոփելու համար»,- ասել է Յորքի դուքսը:

Էնդրյուի կրտսեր եղբայրը՝ արքայազն Էդվարդը, ավելացրել է, որ իր հոր մահը հսկայական ցնցում էր՝ չնայած պատկառելի տարիքին և առողջական խնդիրներին:

Հիշեցնենք, որ արքայազն 99-ամյա Ֆիլիպը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին: Էդինբուրգի դուքսը իր վերջին օրերն անցկացրել էր Ուինձորի ամրոցում:

Մեծ Բրիտանիայում այս կապակցությամբ ազգային սուգ է հայտարարվել: Այն կշարունակվի մինչ  Էդինբուրգի դուքսի հուղարկավորությունը: 

Արքայազնի արքայական թագավորական հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Ուինձորի ամրոցի Սուրբ Ջորջ մատուռում: Միջոցառումը կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

Will Queen Elizabeth II leave monarchy if Prince Philip dies? - Sada El  baladQueen Elizabeth & Prince Philip Photos Together - Queen Elizabeth & Prince  Philip's Sweetest MomentsPhoto: Queen Elizabeth and Prince Philip Mark 73rd Wedding AnniversaryQueen Elizabeth and Prince Philip's Relationship and Marriage: 8 Facts -  HistoryExtraQueen Elizabeth And Prince Philip's 72nd Wedding Anniversary: The Best  Photos Of Their Royal MarriageQueen Elizabeth II and Prince Philip Celebrate 70 Years of Marriage - The  New York Times