Փարիզի հիվանդանոցներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 մարդ է մահացել
Փարիզի Henry Dunant հիվանդանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածներից մեկը մահացել է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է տեղի ոստիկանությունից իր աղբյուրը:
«Վիրավորված 2 մարդ վերցվել է բժշկական հսկողության տակ: Նրանցից մեկը մահացել է»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ կրակողը փախել է հանցագործության վայրից: Հանցագործին հայտնաբերելու համար մոբիլիզացվել են իրավապահները:










