ԱՄՆ-ում ոստիկանության կողմից աֆրոամերիկացու ենթադրյալ սպանության ֆոնին ցուցարարները բախվել են իրավապահների հետ. կիրառվել է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ (լուսանկարներ, տեսանյութ)

11:01 • 12.04.21

Ամերիկայի Միացյալ Նահանգների Մինեսոտա նահանգում բողոքի ակցիաներ են սկսվել ոստիկանների կողմից աֆրոամերիկացու ենթադրյալ սպանությունից հետո, գրում է NBC-ն:

Նշվում է՝ Բրուքլինի կենտրոնի ոստիկանության աշխատակիցները ճանապարհային երթևեկության խախտումների համար կանգնեցրել են 20-ամյա Դանթե Ռայթին: Այն բանից հետո, երբ նրանք նրան ծեծի են ենթարկել ոստիկանությունում, պարզվել է, որ Ռայթին ձերբակալելու հրաման է տրվել:

Տղամարդը չի ենթարկվել իրեն բերման ենթարկելու փորձ կատարած սպաների պահանջներին և կրկին նստել է սեփական մոտոցիկլետի ղեկին: Ոստիկանությունը սկսել է կրակել աֆրոամերիկացու վրա: Նա մոտոցիկլետը վարել է ևս մի քանի փողոցով և բախվել  մեքենայի:

Աֆրոամերիկացուն ցանկացել են առաջին բուժօգնություն ցուցաբերել, բայց նա տեղում մահացել է: Դեպքից մի քանի ժամ անց հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց և բախվել ոստիկանության հետ: Վերջիններսի ցուցարարների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և սկսել են ռետինե փամփուշտներ արձակել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Crowd confronts Minnesota police after officer kills driver near MinneapolisDeveloping: Crowd gathers in a Minneapolis suburb after police officer kills  Black motorist – Crime OnlineBrooklyn Center shooting: Man shot by police after traffic stopUS police shooting of Black man in Minneapolis sparks fresh protests - RFI