Ուկրաինայում խոստացել են խաղաղ լուծում գտնել Դոնբասի համար

19:56 • 12.04.21

Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Ալեքսանդր Կորնիենկոն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է արևմտյան երկրների կողմից Կիևին սատարելու մասին և խոստացել, որ Կիևը չի սրի իրավիճակը Դոնբասում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այս հակամարտությունը լուծելու համար մենք քաղաքական-դիվանագիտական ճանապարհից բացի այլ ուղի չենք տեսնում»,-ասել է Կորնիենկոն:

Բացի այդ, Կորնիենկոն Ուկրաինային անվանել է «խաղաղ երկիր» և հավաստիացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նախահարձակ չեն լինի: Նրա կարծիքով`աշխարհն այժմ Կիևի կողմից է:

«Անցած շաբաթվա ընթացքում խոսակցություններ են եղել Միացյալ Թագավորության ներկայացուցիչների հետ, և մեր նախագահը Թուրքիայում էր, և շատ առարկայական զրույց է եղել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ», - հավելել է նա: