ԱՄՆ-ն և Չինաստանն ուժեղացրել են ռազմական ակտիվությունը Հարավչինական ծովում

17:34 • 12.04.21

ԱՄՆ-ն և Չինաստանը անցած հանգստյան օրերին կտրուկ ակտիվացրել են իրենց ռազմական գործունեությունը Հարավչինական ծովի ջրատարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այն տարածքային վեճերի օբյեկտ Է Չինաստանի և տարածաշրջանի մի քանի պետությունների միջև: CNN հեռուստաալիքը նշում է, որ, չինական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի «Լյաոնին» ավիակիրը, ավարտելով շաբաթական վարժանքները Տայվանի մերձակայքում, ապրիլի 10-ին մտել է Հարավչինական ծով: Սակայն այդ տեղեկությունների պաշտոնական հաստատում չի ստացվել:

Իր հերթին ԱՄՆ-ի էքսպեդիցիոն հարվածային խումբը, որը ղեկավարվում է Theodore Roosevelt ատոմային ավիակրի և USS Makin Island դեսանտային նավի կողմից, դրանից առաջ վարժանքներ է անցկացրել այդ ծովում: ԱՄՆ-ի ռազմածովային խմբի կազմում նաև ընգրկված են Էսկադրային ականակիրներ և երկընթաց դեսանտային նավեր, իսկ նավերի վրա գտնվում են հարյուրավոր ծովային հետևակայիններ, F-35 կործանիչներ, օգնական ուժերի ուղղաթիռներ: «Էքսպեդիցիոն հարվածային խումբը լիովին ցույց է տալիս, որ մենք օգնում ենք ուժի առկայության հարցում, պատրաստ ենք մարտի, կարող ենք զսպել ագրեսիան և ապահովել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը հանուն ազատ և բաց Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի»,- CNN-ը մեջբերում է ամֆիբիա խմբի հրամանատար կապիտան Ստյուրարտ Բատեչանսկու խոսքը: ԶԼՄ-ները նշել են, որ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ավիակիր խմբերի միաժամանակյա ներկայությունը Հարավչինական ծովում հազվադեպ երևույթ է: 

Չինաստանը և ԱՍԵԱՆ-ի անդամները՝ Ֆիլիպինները, Մալայզիան, Բրունեյը, Վիետնամը, տարածքային վեճեր ունեն Հարավչինական ծովում Սպրատլի կղզեխմբի շուրջ: Անցյալ տարվա հուլիսին ԱՄՆ-ը պաշտոնապես մերժել է Չինաստանի հավակնությունները Հարավչինական ծովի մի շարք տարածքների նկատմամբ: ԱՄՆ-ը նաև Պեկինին մեղադրում է այն բանում, որ Չինաստանը վիճելի կղզիների վրա ռազմաբազաներ է ստեղծել, և դա միջազգային օրենքների խախտում է: