ԱՄՆ-ում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 46 378, մահվան` 283 դեպք

16:48 • 12.04.21

Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման  46 378 դեպք, մահացել է 283 մարդ հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գորշակալությունը։

Նախորդ օրվա տվյալների համաձայն` ԱՄՆ-ում գրանցվել էր վարակման 48 147 և մահվան 296 դեպք։

Հայտնի է, որ ԱՄՆ-ում վարակման ռեկորդային թիվը գրանցվել է հունվարին՝ 299 հազար, ինչպես նաև գրանցվել է մահացության առավելագույն ցուցանիշը՝ ավելի քան 4,3 հազար։ Տվյալները հաղորդել է Ջոնս Հոփքինսի անվան համալսարանը։

Ընդհանուր առմամբ, կորոնավիիրուսային համավարակի տարածման սկզբից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է վարակման ավելի քան 31 միլիոն  դեպք, որից 562 հազարը` մահվան ելքով։