Ամերիկուհին հրաժարվում է վերադարձնել իր հաշվին սխալմամբ փոխանցված 1,2 միլիոն դոլարը. նա ձերբակալվել է

14:39 • 12.04.21

ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում մի կին է ձերբակալվել այն բանից հետո, երբ հրաժարվել է վերադարձնել 1,2 միլիոն դոլար գումարը, որը սխալմամբ փոխանցվել էր իր բրոքերային հաշվին, գրում է unilad.co.uk-ը:

Նշվում է՝ Քելին Սպադոնին կալանքի տակ են վերցրել չորեքշաբթի` հափշտակության, բանկային խարդախությունների և դրամական միջոցների ապօրինի փոխանցման մեղադրանքով:

Ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ֆինանսական ծառայությունների կորպորացիան պատահաբար ավելի քան 1,2 միլիոն դոլար է մուտքագրել նրա հաշվին՝ նախատեսված 82 դոլարի փոխարեն:

Իշխանությունները պնդում են, որ 33-ամյա կինը գումարը միանգամից փոխանցել է մեկ այլ բանկային հաշվին՝ նախքան դրա որոշ մասը նոր մեքենայի և նոր տան գնման վրա ծախսելը:

Երբ բանկը փորձել է հետ պահանջել գումարը, հարցումը մերժվել է, քանի որ այն այլևս հասանելի չի եղել բանկային հաշվում:

Ձերբակալությունից հետո կինն ազատվել է աշխատանքից: Նա աշխատում է արտակարգ իրավիճակների ծառայությունում՝ 911-ում, որպես դիսպետչեր:

Ֆինանսական կորպորացիան դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ պնդելով, որ մի քանի շաբաթվա ընթացքում շարունաբար կապվելու փորձ է կատարել 33-ամյա կնոջ հետ, բայց նա չի արձագանքել:

Դատական հայցում շեշտվում է՝ «կինն իր վարքագծով հասկացրել է, որ մտադիր չէ սխալմամբ փոխանցված միջոցները վերադարձնել ընկերությանը»:

Նշենք՝ մինչ այժմ խուզարկուներին հաջողվել է վերականգնել միայն գումարի 75 տոկոսը, քանի որ մնացածը ծախսվել է թանկարժեք իրերի, այդ թվում՝ 2021 Hyundai Genesis սպորտային մեքենայի վրա, որի գինը նվազագույնը կազմում է 48 000 ԱՄՆ դոլար: