Ալիևը հայտարարել է, որ հայկական բանակի` ՌԴ-ի հետ համատեղ արդիականացման ծրագրերը հարցեր են առաջացնում

17:26 • 13.04.21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հայկական բանակի համատեղ արդիականացման ծրագրերը հարցեր են առաջացնում և Բաքուն իր դիրքորոշումը հայտնել է ռուս գործընկերներին:

Այս մասին Ալիևն ասել է ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովի ժամանակ, գրում է minval.az կայքը:

«Ինչո՞ւ է դա արվում: Ռևանշի ցանկացած ձգտում կոշտ կերպով կզսպվի»,-ասել է Ալիևը: