Ֆրանսիայում 1 օրում Covid-19-ի ավելի քան 8 հազար դեպք է հայտնաբերվել
Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 8 հազար դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով որկրի սանիտարական ծառայության կայքին:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 067 216 դեպք, որից վերջին 24 ժամում՝ 8536 դեպք:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ 1 օրվա ընթացքում երկրում մահացել է կորոնավիրուսով վարակված 385 պացիենտ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը Ֆրանսիայում գերազանցել է 99 հազարը:
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարրա Օլիվյե Վերանը հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է երկուշաբթի օրվանից պատվաստել 55-ից բարձր տարիքի անձանց:










