Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. քննարկվել են ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր

15:57 • 13.04.21

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր: