Ավստրալիան որոշել է չգնել Johnson & Johnson պատվաստանյութը

17:19 • 13.04.21

Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson պատվաստանյութը չգնելու մասին, հայտնում է Sydney Morning Herald-ը՝ հղում տալով կառավարության տարածած հայտարարություններին։

Հրապարակման համաձայն՝ Ավստրալիայի իշխանությունների վերոնշյալ որոշումը պայմանավորված է նրանով, որ երկիրն արդեն արտադրում է պատվաստանյութի այլընտրանքային տարբերակը՝ AstraZeneca պատվաստանյութը։

«Janssen պատվաստանյութը (որը պատկանում է ամերիկյան Johnson & Johnson ընկերությանը) ստեղծվել է ադենովիրուսային վեկտորի հիման վրա, այսինքն, այն դասվում է նույն տեսակի պատվաստանյութերի շարքին, ինչ AstraZeneca պատվաստանյութը և այս պահին կառավարությունը մտադիր չէ գնել ադենովիրուսի վեկտորի հիման վրա այլ պատվաստանյութեր», - հայտնել է Ավստրալիայի առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը։