Մինեապոլիսում սևամորթ երիտասարդի սպանությունից հետո հեռացրել են քաղաքային կառավարչին․ զանգվածային անկարգությունները շարունակվում են (լուսանկարներ, տեսանյութ)

09:30 • 13.04.21

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Բրուքլին Սենթեր քաղաքի իշխանությունները ոստիկանի կողմից 20-ամյա աֆրոամերիկացի Դանթե Ռայթի սպանության ֆոնին քաղաքային կառավարիչ Կուրտ Բոգանիին, որի ենթակայության տակ է գտնվում քաղաքի ոստիկանությունը, հեռացրել են իր զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան հայտարարությունը Twitter-ում հրապարակել է քաղաքապետ Մայք Էլիոթը:

Նրա խոսքով՝ քաղաքային կառավարչին ծառայությունից հեռացնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալը: 

Քաղաքապետը չի հստակեցրել նրան հեռացնելու պատճառները։ Ընդ որում, Fox News հեռուստաալիքը նշում է, որ նման որոշման պատճառ կարող էր հանդիսանալ այն, որ Էլիոթն ավելի վաղ Բոգանիին կարգադրել էր աշխատանքից հեռացնել աֆրոամերիկացուն սպանած ոստիկանին, սակայն վերջինս հրաժարվել էր։

Հիշեցնենք, որ ոստիկանները 20-ամյա Դանթե Ռայթի ավտոմեքենան կանգնեցրել էին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Նրանք պարզել էին, որ ավելի վաղ երիտասարդի ձերբակալման հրաման էր տրվել: Ռայթը չէր հնազանդվել ոստիկանության պահանջներին, որոնք փորձել էին ձերբակալել նրան, և նորից նստել էր իր ավտոմեքենան:

Ոստիկաններից մեկը կրակել էր երիտասարդի վրա: Նրա ավտոմեքենան մի քանի փողոց էր անցել և բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի: Ռայթին բժշկական օգնություն էին ցուցաբերել, սակայն նա տեղում մահացել էր։

Միջադեպը հանգեցրել է զանգվածային անկարգությունների, ցուցարարների ու ոստիկանության միջև բախումների․ Մինեապոլիսում արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանվել։

Police body cam footage of the fatal incident showed three officers approaching Daunte Wright's car in Brooklyn Center on Sunday after he had been pulled over for the traffic stopPotter could be heard shouting 'Taser!' several times in the moments before she fired her gun. Immediately after, she can be heard saying: 'I shot him'. It appears she dropped her gun in the aftermathDaunte Wright, 20, was shot dead on Sunday afternoon in Brooklyn Center after he was pulled over during a traffic stop for what his mother said was air fresheners dangling from his rear-view mirror. He is pictured here with his one-year-old son Daunte Wright Jr.Protesters advance towards officers using umbrellas as shields outside Brooklyn Center Police DepartmentProtesters throw fireworks towards police as they gather outside the Brooklyn Center Police Department a day after Daunte Wright was shot and killed by a police officer, in Brooklyn Center, Minnesota on Monday