Բելառուսում ձերբակալել են ընդդիմադիր կուսակցության առաջնորդին
Բելառուսի ամենահին ընդդիմադիր կուսակցության ՝ Բելառուսի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Գրիգորի Կոստուսևը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով 2016-ի խորհրդարանական ընտրություններում գործչի՝ որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածուի վստահելի անձը եղած Դմիտրի Անտոնչիկին:
«Կոստուսևը բերման է ենթարկվել», - գրել է Անտոնչիկը ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Մոգիլևի շրջանի Շկլով քաղաքում: Այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչը գտնվում է Մինսկի ՊԱԿ-ի նախաքննական պահման վայրում: Ձերբակալման պատճառներն անհայտ են:










