Գերմանացի ակտիվիստները դագաղներ են բերել Անգելա Մերկելի նստավայրի մոտ

17:09 • 13.04.21

Գերմանիայում Move Politics Campact կազմակերպության ակտիվիստները դագաղներ են բերել դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի մոտ՝ այդպիսով փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման վրա:

Ցուցարարները պահանջել են խստացնել կարանտինը՝ բնակչության շրջանում մահացության մակարդակը նվազեցնելու համար: Այս մասին գրում է Ruptly հրատարակությունը:

«Շատ մարդիկ դեռ մահանում են, նրանց թիվն ամեն օր աճում է, իսկ հիվանդանոցներում վերակենդանացման բաժանմունքներն արդեն գերծանրաբեռնված են», - ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Կլարա Կոշիսը:

Նրա խոսքերով` անհրաժեշտ է երկրում ստեղծել պայմաններ, որոնց դեպքում ավելի շատ մարդ կկարողանա հեռակա աշխատել, նույնիսկ գործարաններում աշխատող մարդկանց համար:

Գերմանիայում կորոնավիրուսից  ավելի քան 78 000 մարդ է մահացել, վարակվածների թիվը գերազանցում է 3 միլիոնը: