Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի երկխոսությունն օգնել է կանխել ճգնաժամերը տարածաշրջանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, որ Անկարայի և Մոսկվայի երկխոսությունն օգնել է տարածաշրջանում ճգնաժամերը կանխելու գործում:
«Կարծում եմ, որ երկկոսության ուղիները, որ մենք պահպանում ենք Ռուսաստանի հետ, անկախ հանգամանքներից, կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում ճգնաժամերի կանխման գործում, նախքան դրանք կհասնեին վտանգավոր մասշտաբների»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանն Անկարայում կայացած ասուլիսում:
Նրա խոսքով՝ Թուրքիան մտադիր է «շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ նախկին մոտեցմամբ»:
Նա արդյունավետ է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցյալ ուրբաթ կայացած հեռախոսային բանակցությունները:










