Դավիթ Բեկի փողոցում բեռնատար ավտոմեքենա է հրդեհվել

13:41 • 13.04.21

Ապրիլի 13-ին, ժամը 10:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:05-ին, մարվել՝ 11:18-ին:

Այրվել է «Volvo» (վարորդ` Ա. Պ.) մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկը. տուժածներ չկան: