Զելենսկին Բայդենի օգնությունն է խնդրել ՆԱՏՕ-ն անդամակցելու հարցում

02:33 • 13.04.21

Ապրիլի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին`խնդրելով օգնել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում: Այս մասին գրում է Известия-ն:

«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է մեզ տեսնել ՆԱՏՕ-ում, ապա պետք է այդ մասին ասեն ուղիղ և անեն դա: Ոչ միայն աջակցեն խոսքերով», - CNN-ը մեջբերում է ուկրաինացի առաջնորդին:

Զելենսկին շեշտել է, որ երկիրը ֆինանսական աջակցության, ինչպես նաև ավելի շատ զենքի կարիք ունի «Ռուսաստանի հետ դիմակայությունն ամրապնդելու համար»:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությամբ Ուկրաինային կտրամադրվի դաշինքի գործընկերների անհրաժեշտ օգնությունը: