Մինեապոլիսում սևամորթ երիտասարդի սպանությունից հետո արտակարգ դրություն է հայտարարվել

01:18 • 13.04.21

Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը քաղաքում արտակարգ դրություն և պարետային ժամ է մտցրել ոստիկանության սպայի կողմից աֆրոամերիկացու սպանությունից հետո: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:

Պարետային ժամը մտցվում է քաղաքում տեղական ժամանակով 19:00-ից 6.00-ը (Երևանի ժամանակով՝ 3.00-ից 14.00-ը):

Ավելի վաղ Մինեապոլիսի մոտակայքում գտնվող Բրուքլին Սենթեր քաղաքում պարետային ժամ էր սահմանվել ՝ կապված բողոքի ցույցերի հետ, որոնք սկսվել էին սևամորթ երիտասարդին կալանավորելու փորձի ժամանակ կատարված սպանությունից հետո:

Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ իրավապահները ճանապարհային երթևեկության խախտման պատճառով կանգնեցրել են 20-ամյա Դանթե Ռայթի մեքենան: Նա հրաժարվել էր ենթարկվել իրեն բերման ենթարկելու ցանկություն ունեցող ոստիկանության պահանջներին և նորից նստել իր մեքենան, որից հետո ոստիկաններից մեկը կրակ էր բացել Ռայթի ուղղությամբ: