Սպիտակ տունը հայտնել է առաջին տիկնոջ սպասվող վիրահատության մասին. Բայդենը կնոջն անձամբ կուղեկցի հիվանդանոց

11:56 • 14.04.21

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն այսօր կվիրահատվի, Սպիտակ տան հայտարարությանը հղումով գրում է NBC News-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի առավոտյան կնոջն անձամբ կուղեկցի հիվանդանոց՝ «ոչ բարդ վիրահատության» համար։

Հաղորդագրությունում նշվում է, որ կեսօրին զույգը կվերադառնա Սպիտակ տուն և «կշարունակի աշխատել սովորական ռեժիմով»։

Ընդ որում, Սպիտակ տունը դեռևս չի հայտնել՝ ինչ վիրահատության է ենթարկվելու ԱՄՆ առաջին տիկինը։

Jill Biden Says She'll Continue to Teach When She Becomes First Lady |  PEOPLE.comJill Biden to make history as 1st first lady to hold paid job outside the  White House - ABC NewsJill Biden could make history as 1st first lady to hold paid job outside  the White House - ABC News