«Եթե ավելի շատ համաշխարհային կին առաջնորդներ լինեին, մեր աշխարհն ավելի անվտանգ կլիներ»․ Դալայ Լամա (տեսանյութ)

10:59 • 14.04.21

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման Be love for a single better world առցանց կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ աշխարհում պետք է ավելի շատ կին ղեկավարներ լինեն։

Դալայ Լամայի խոսքով՝ կանայք ավելի շատ կարեկցանք ենք զգում դիմացինի հանդեպ, քան տղամարդիկ, և եթե քաղաքականության մեջ ավելի շատ իգական սեռի ներկայացուցիչներ լինեին, աշխարհն ավելի անվտանգ կլիներ։

«Գիտնականները պնդում են, որ կանայք իրենց բնույթով ավելի մեղմ են։ Դրա համար էլ այսօր մոլորակի վրա խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ նրանք հասարակության մեջ առաջադիմական դեր խաղան և մասնակցեն ավելի շատ խնդիրների լուծմանը։ Աշխարհում արդեն կան հրաշալի կին ղեկավարներ։ Եվ եթե համաշխարհային առաջնորդների մեջ ավելի շատ կանայք լինեին, մեր աշխարհն ավելի անվտանգ կլիներ»,- նշել է Դալայ Լաման։

Տիբեթի հոգևոր առաջնորդը նաև ընդգծել է՝ «տղամարդիկ և կանայք մտավոր ունակությունների տարբերություններ չունեն և բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն»։

«Տղամարդկանց պետք են կանայք, իսկ կանանց պետք են տղամարդիկ, այսինքն՝ բոլորը պետք է հավասար լինեն»,- հավելել է Տիբեթի հոգևոր առաջնորդը։