Մեծ Բրիտանիան գրեթե ամբողջ զորակազմը դուրս կբերի Աֆղանստանից. Times
Մեծ Բրիտանիան գրեթե ողջ իր զորակազմը դուրս կբերի Աֆղանստանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է Times թերթը:
Ավելի վաղ Աֆղանստանից մինչև սեպտեմբերի 11-ը զորքերի լրիվ դուրսբերման մասին հայտնել էր Սպիտակ տունը:
Այժմ Աֆղանստանում մնում է 750 բրիտանացի զինվոր: Թերթի աղբյուրների խոսքով, իրենց համար դժվար կլինի առանց ամերիկյան աջակցության, որովհետև նրանց հույսն ԱՄՆ-ի ռազմակայաններն են և ենթակառուցվածքը:
Բրիտանիան կարող Է Քաբուլում ակադեմիայի վրա հսկողությունը, որտեղ իր զինվորականներն զբաղվում են աֆղանցի զինվորներին մարզելով, փոխանցել Աֆղանստանի կառավարությանը, գրում Է հրատարակությունը:










