Հայաստանն ու Արցախը Նիկոլ Փաշինյանի հետ ապագա ունեն․ իր այս խոսքերից հետո Ալեն Սիմոնյանը ծափահարեց ու հեռացավ լրագրողների մոտից (տեսանյութ)

13:37 • 14.04.21

Այսօր Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախում ապագա կա, և այս հայտարարությունից հետո ԱԺ-ում հնչեցին ծափահարություններ: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, թե պատգամավորների ծափահարությունների պատճառը որն էր:

«Մենք ծափահարել ենք, որովհետև Հայաստանն ու Արցախը ապագա ունեն։ Ապագա ունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե կա մարդ, որը մտածում է՝ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, հաջողություն բոլորին»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա, բղավելով, նշեց՝ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, և ծափահարություններով հեռացավ և ասաց՝ լրագրողների հարցերի պատասխանները հնչել են ԱԺ-ում: