Հայաստանի քաղաքացիները կարող են ՌԴ մեկնել՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը հաստատելով հատուկ բջջային հավելվածի օգնությամբ. Պոպովա

17:30 • 14.04.21

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են ժամանում Հայաստանից, Բելառուսից և Ղրղզստանից, կկարողանան բացասական պատասխանով կորոնավիրուսի թեստի առկայությունը հաստատել «Ճամփորդում եմ առանց Covid-19» (Путешествую без COVID-19) հավելվածի միջոցով:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի հայտարարության մեջ:

«ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները, որոնք ժամանում են Ռուսաստանի Դաշնություն Հայաստանից, Բելառուսից և Ղրղզստանից՝ ՌԴ-ի հետ սահմանը հատելով օդային անցակետով, СOVID-19-ի ՊՇՌ հետազոտությամբ բացասական արդյունքի առկայությունը հաստատում են Путешествую без СOVID-19 բջջային հավելվածի միջոցով»,- ասվում է պաշտոնական իրավական տեղեկատվական պորտալում հրապարակված փաստաթղթում: