Հոտնկայս ծափահարություններն ինձ համար եղել են անընդունելի․ Գոռ Գևորգյան
Ես արել եմ այն, ինչ արել եմ, բայց հիմա գտնվում եմ ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր և
ուզում եմ խմբակցությունից իմ դուրս գալու հարցը մեկընդմիշտ փակվի և այլևս չշահարկվի:
«Ես խորհրդարան եկել եմ «Իմ քայլը»–ի ընտրացուցակով և ուզում եմ մի բան ասել․ առաջին ընտրական ցուցակում ներկայացված են եղել մի խումբ թեկնածուներ, որոնցից մեկը ես եմ և ի տարբերություն ինձ, ով կուսակցական երբևէ չի եղել, ես այդ նույն ընտրատարածքում ավելի շատ ձայն եմ հավաքել, քան հնաբնակները»,- ասաց Գոռ Գևորգյանը:
Պատգամավորը նաև ընդգծեց, թե չի հասկանում, թե ինչու են այդ հարցի շրջանակներում այդքան լայն քննարկումներ ծավալվում:
«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ պետք է լինի հանդուրժողականություն, հարգանք, և ուզում եմ հասկանալ միթե՞ իմ խմբակցությունից դուրս գալը, կամ մյուս պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալն ամենամեծ բեռն է և ծանրագույն ողբերգությունը, որի շուրջ այսքան քննարկումներ են ծավալվում»,- նշեց նա:
Գոռ Գևորգյանն անդրադարձավ հանգամանքին, ԱԺ պատգամավորները հոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին վերջինիս ելույթի ժամանակ։ Պատգամավորն ընդգծեց՝ հոտնկայս ծափահարությունները նման իրավիճակում առնվազն անընդունելի են:
«Ես իմ հայտարարություններում որևէ մեկին չեմ ցանկացել թիրախավորել, ես ուղղակիորեն մեկնաբանել եմ՝ ասելով, որ հոտնկայս ծափահարություններն ինձ համար եղել են անընդունելի և ես պարզապես ասել եմ իմ կարծիքը և գնահատականներ չեմ տվել»,- ասաց Գոռ Գևորգյանը:










