Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ակցիա իրականացրին ԱԺ դիմաց (տեսանյութ)

15:31 • 14.04.21

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց:

Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել ԱԺ-ի դիմաց:

«Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը»,- գրել էր Մանուկյանը: