Պուտինը պատմել է` ինչպես է իրեն զգում կորոնավիրուսի դեմ 2-րդ պատվաստումից հետո

18:03 • 14.04.21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումից հետո իրեն նորմալ է զգում:  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Առանց որևէ կողմնակի ազդեցության և երևույթի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահը:

Նա ավելացրել է, որ առաջին դեղաչափից հետո բժիշկները իմունային լավ պատասխան են արձանագրել: Առաջին պատվաստումը Պուտինը ստացել էր մարտի 23-ին:

Կրեմլը հրաժարվել է պարզաբանել, թե որ դեղամիջոցով է պատվաստվել նախագահը` նշելով, որ ռուսական մշակման բոլոր  պատվաստանյութերը արդյունավետ են ու անվտանգ:

Ռուսաստանում գրանցված է 3 պատվաստանյութ՝ «Սպուտնիկ V», «ԷպիՎակԿորոնա« և «ԿովիՎակ»: