Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնականը Շվեդիայի պետքարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման հարցը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալլիվանը Շվեդիայի պետքարտուղար Քարին Վալլենստենի հետ քննարկել է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ-ի՝ Դոնբասում իրավիճակի կայունացման հարցում ունեցած դերին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը:
«Կողմերը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի կողմից զորքերի տեղակայման առնչությամբ: Քննարկվել է ԵԱՀԿ-ի ունեցած կարևոր դերակատարումը Դոնբասում հակամարտության կարգավորման հարցում՝ առաջարկելով ընդլայնել աջակցությունը Ռուսաստանի ապակայունացնող քայլերի մոնիթորինգի հարցում»,- նշված է հաղորդագրությունում:
Վերջին օրերին արևմտյան տարբեր պետություններ մտահոգություն են հայտնում Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման առնչությամբ, իսկ պաշտոնական Մոսկվան իրավիճակը ապակայունացնելու փորձերի համար մեղադրում է Կիևին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն են զորքեր կուտակում Ռուսաստանի հետ սահմանին:










