4 հարկանի շենքի վրա 5–րդ հարկ են կառուցում․ բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)
Աբովյան 66 շենքի բնակիչներն ահազանգում են՝ 4 հարկանի շենքի վրա 5–րդ հարկ են կառուցում։ Մայրաքաղաքում այսպիսի դեպքերն արդեն համակարգային խնդիր են դարձել։ Բնակիչների խոսքով՝ դա կարող է խախտել շենքի ամրությունը։ Շենքի բնակիչների խոսքով՝ կառուցապատում նախաձեռնած անձն այդտեղ սեփականության իրավունք ունի։
Բնակիչների բողոքներին համապատասխան կառույցներն արձագանքում են, բայց ինչպես բնակիչներն են նշում՝ սայլը տեղից չի շարժվում։ Հարևանների պնդմամբ՝ իրենց մտահոգությունը միայն շենքի ապահովությունն է։ Բայց կառուցապատում նախաձեռնած անձի պնդմամբ՝ խնդիրն այս դեպքում անձնավորված է, իսկ ինքը, ինչպես պնդում է, գործում է օրենքի սահմաններում։
Կառուցապատում նախաձեռնած անձը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում պնդեց, որ իր գործողություններն ապօրինի չեն ու իր մոտ առկա են այդ փաստը հիմնավորող փաստաթղթերը և թույլտվությունները, որոնք սակայն մեզ չներկայացրեց։
Մանրամասները՝ տեսանյութում։










