«Չունեցած խելքները պղծված հացի հետ են կերել, պատասխան են տալու շատ ծանր ձևով». Կարեն Բեքարյանը՝ Tert.am-ի լրագրողի թիրախավորման մասին

11:19 • 15.04.21

Անի ջան, ակնթարթ անգամ չվհատվես, քո սերունդները քեզնով հպարտանալու շատ ու շատ առիթներ ունեն և ունենալու են, փոխարենը՝ այս անարժեք անիծվածների սերունդները թաքցնելու են իրենց ով լինելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով սոցցանցերում Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի թիրախավորմանը:

«Չունեցած խելքները պղծված հացի հետ են կերել: Նաև կարևորը՝ պատասխան են տալու… իրենց էությունից ու բովանդակությունից շատ ավելի լուրջ ու ծանր ձևով են տալու:

Չկասկածե՛ք...»,- գրել է Բեքարյանը:

Հիշեցնենք, որ Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին սոցցանցերով սպառնացել էին ու տարածել նրա երեխայի լուսանկարը։