Դանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը սիրիացի փախստականներին զրկել է կացության իրավունքից՝ կոչ անելով վերադառնալ հայրենիք. The Guardian

13:08 • 15.04.21

Դանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը չեղյալ է հայտարարել սիրիացի փախստականների կացության իրավունքը՝ պնդելով, որ պատերազմից քայքայված երկրի որոշ հատվածներ արդեն անվտանգ են վերադարձի համար, գրում է The Guardian-ը։

Անցյալ տարվա ամռանից առնվազն 189 սիրիացի ժամանակավոր բնակության կարգավիճակը վերականգնելու հարցում մերժում է ստացել, ինչը, դանիական իշխանությունների խոսքով, արդարացված է զեկույցով, որի համաձայն՝ Սիրիայի որոշ շրջաններում անվտանգության հետ կապված իրադրությունը «զգալիորեն բարելավվել է»։

Նշվում է, որ իշխանությունները դիտակում են նաև Դամասկոսից և դրա հարակից շրջաններից ներգաղթած ավելի քան 500 սիրացու ժամանակավոր բնակության կարգավիճակը չեղարկելու հարցը։

Փախստականների հարցերով դանիական խորհրդի գլխավոր քարտուղար Շառլոտա Սլենտեն քննադատել է սիրիացիների կացության իրավունքի վերաբերյալ նոր կանոնները՝ դրանք որակելով «չարդարացված»։