IDream. նոր ծրագիր ուսանողների համար` IDBank-ից (տեսանյութ)
Դարձրու՛ երազանքդ իրականություն, մասնակցի՛ր IDream ծրագրին, ձեռք բեր բանկային ոլորտի տեսական և գործնական գիտելիքներ՝ հետագայում IDBank-ի թիմը համալրելու հեռանկարով։
IDBank-ը գործարկում է նոր ծրագիր ուսանողների համար՝ IDream։ Ծրագիրը հնարավորություն է տալիս բակալավրի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին կատարել առաջին քայլը բանկային ոլորտում և սկսել նոր փուլ իրենց մասնագիտության մեջ։ Մասնակիցները ձեռք կբերեն հիմնաքարային գիտելիքներ բանկային գործում, ինչպես նաև կծանոթանան վաճառքի և հաճախորդների սպասարկման հմտություններին։
IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով՝ նախկինում իրականացված կրթական ծրագրերի արդյունքում IDBank-ի թիմը համալրվել է մոտ երեք տասնյակ երիտասարդ մասնագետներով, որոնք իրենց առաջին քայլերը կատարել են հենց IDBank-ում, հաստատվել ոլորտում և հիմա՛ էլ շարունակում են իրենց կարիերան IDBank-ի հետ։
«IDream-ը մեր նոր ծրագիրն է ուսանողների համար, որի նախնական փուլը մեր ռազմավարությանն ու ընտրած ուղուն համահունչ կանցկացվի նորարար մոտեցմամբ․ IDream ծրագրին մասնակցելու համար ուսանողներին առաջարկում ենք ուղարկել իրենց CV-ները բոլորովին նոր ձևաչափով՝ առավելագույնը 1 րոպե տևողությամբ վիդեոհոլովակի տեսքով։ Այսպիսով՝ սպասում ենք թվային CV-ների․ ամենապայծառ, մոտիվացված և հետաքրքրված ուսանողները հրավիրվելու են հետագա հարցազրույցի և թեստավորման, իսկ ուսումնական փուլի ավարտից հետո լավագույնները կհամալրեն IDBank-ի թիմը»,- ասել է Մարիանա Էդիլյանը։
IDBank-ի կողմից կազմակերպված կրթական նմանատիպ ծրագրերի արդյունքում վերջին 2 տարվա ընթացքում Բանկի թիմը համալրվել է մոտ երեք տասնյակ նորավարտ ուսանողներով, որոնք իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։
Եվ այսպես, եթե մոտիվացված ու նպատակասլաց ես, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին և քեզ տեսնում ես բանկային և թվային ոլորտում, ապա օգտագործի՛ր հնարավորությունդ և միացի՛ր IDBаnk-ի թիմին։
Մասնակցության պայմաններին ծանոթացի՛ր այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










