Պենտագոնը հրաժարվել է մանրամասներ հայտնել Սև ծովում իր գործողությունների վերաբերյալ

12:52 • 15.04.21

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը դաշնակիցների հետ մեկտեղ կանոնավոր կերպով գործողություններ են անցկացնում Սև ծովում, բայց իր պոտենցիալ կամ ապագա գործունեության մասին մանրամասնություններ Պենտագոնը չի հայտնում: Ապրիլի 15-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել են Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայի մի դիվանագիտական աղբյուր, հաղորդել է, որ ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել իր երկու նավերի ուղարկումը Սեկ ծով:

«Մեր քաղաքականության շրջանակում մենք ենթադրություններ չենք հայտնում հնարավոր կամ ապագա գործողությունների մասին: Մենք կանոնավոր կերպով գործողություններ ենք անցկացնում Սև ծովում մեր դաշնակիցների և գործընկերների հետ և Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատոմի պաշտոնական ներկայացուցիչ Քայլ Ռեյնսն ի պատասխան Reuters գործակալության տեղեկավտությունը մեկնաբանելու խնդրանքի:

 Մինչդեռ Թուրքիայի NTV հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրը, հաղորդել է, որ ԱՄՆ-ի նավերը Բոսֆորի նեղուցով չեն անցնի Սև ծով: